Без рубрики

Շենգավիթի մասին

Երևանի Շենգավիթ համայնքն ունի շուրջ 6000-ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում,Հրազդան գետի  ձախ ափին։Շենգավիթ համայնքը համարվում է արդյունաբերական, այստեղ են տեղակայված արտադրական  մի շարք ձեռնարկություններ:Շենգավիթ, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը։ Սահմանակից է էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքներին և Արարատի մարզին։Գարեգին Նժդեհի փողոց, Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում։ Քաղաքային նշանակության փողոց է։ Անվանվել է ի պատիվ հայ պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հարավային ուժերի և հետագայում Լեռնահայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատար Գարեգին Նժդեհի։Սկսվում է Գարեգին Նժդեհի անվան հրապարակից և ձգվում մինչև Արցախի պողոտա։ Հատվում է Մանթաշյան, Նիզամու, Ֆրունզեի, Մայիսի 9-ի, Սևանի, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցների և Արշակունյաց պողոտայի հետ։Խորհրդային տարիներին կոչվել է Կալինինի փողոց՝ խորհրդային հեղափոխական գործիչ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Միխայիլ Կալինինի պատվին։

Թողնել մեկնաբանություն